Տեղադրվելու են նոր արագաչափեր
Հասարակություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2012 թվականի հուլիսի 2-ից գործարկվելու են նաև Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Երևանյան փողոցում (Երևան-Արմավիր ճանապարհ) նոր տեղադրված երթևեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը