Ինչո՞ւ Հայաստանում սահմանադրական կարգ չի հաստատվում
Հասարակություն
Մաշտոցի պուրակում սահմանադրականության միամսյակի միջոցառումների շրջանակներում անցկացվել է հարցում «Ինչո՞ւ Հայաստանում չի հաստատվում սահմանադրական կարգ» թեմայով։
Հարցման արդյունքում ստացվել են այսպիսի արդյունքներ.
Որովհետև մարդիկ չեն գիտակցում ինչ բան է սահմանադրություն – 135 (27%)
Որովհետև չունենք ձևավորված քաղաքացիական հասարակություն – 125 (25%)
Չեն ցանականում ավելի պատասխանատու ապրել – 55 (11%)
Որովհետև հասարակությունն արդիականացած չէ – 31 (6%)
Որովհետև հենց իրենք՝ մարդիկ դա չեն ուզում – 27 (5.4%)
Որովհետև իշխանությունները լավը չեն – 18 (3.6%)
Սահմանադրական քաղաքացիական շարժումը դեռ չի ձևավորվել ներսից և ներքևից – 17 (3.4%)
Որովհետև մարդիկ օրենքն ընդունում են միայն այն դեպքում, երբ դա իրենց շահերից է բխում – 15 (3%)
Որովհետև մարդիկ չեն տարբերում Սահմանադրությունը Աստվածաշնչից – 9 (1.8%)
Դժվարանում եմ պատասխանել – 6 (1.2%)
Կան նաև 1%-ից ցածր արդյունքով պատասխաններ, որոնցից են.
Որովհետև սահմանադրությունը լավը չէ,
Ընդամենը պետք է Սահմանադրությունը պաշտպանող և հարգող նախագահ,
Որովհետև մարդը Հայաստանում ավելի ազատ է ու չի ուզում դառնալ անազատ եվրոպացի,
Նախևառաջ Հայաստանում Սահմանադրությունը հաստատված է։
Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ հանրության մեջ գերակշռում է այն մոտեցումը, որ սահմանադրությունը լավն է, իսկ սահմանադրական կարգի չհաստատվելը պայմանավորված է մարդկանց կողմից սահմանադրության ու սահմանադրականության չգիտակցումով, քաղաքացիական հասարակության անկատար լինելով և իշխանությունների վարած քաղաքականությամբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը