10 փաստ համբույրի մասին
Հասարակություն
Այդ հրաշալի ու կախարդական երևույթը, որի հայերեն անվանումը խորամանկորեն գայթակղում է, ունի շատ զարմանալի գաղտնիքներ, որոնք մասնագետները փորձել են ուսումնասիրել:
1. Համբույր բառը ծագում է գերմաներեն kussjan բառից:
2. Մարդու կյանքում համբույրների հանրագումարային ժամանակը կազմում է մոտ 15 oր:
3. Համբույրը համարվում է լավ մարզանք: Մեկ րոպեանոց համբույրը սպառում է 26 կիլոկալորիա:
4. Համբույրն ազդում է հորմոնների վրա: Արագ համբույրն այտին կարող է բարձրացնել հորմոնների մակարդակն այնքան, որ բավարար լինի կյանքը մեկ րոպեով ավելացնելու:
5. Լեզվով համբույրի ֆրանսիական տարբերակը հնչում է « roulant une pelle», որը թարգմանաբար նշանակում է «պտտել գդալով»:
6. 1500-ական թվականներին Նեապոլում հասարակության աչքի առջև համբուրվելու համար մարդիկ դատապարտվում էին մահվան:
7. Առաջին էկրանային նույնասեռ համբույրը եղել է 1922 թվականին Սերիլ ԴեՄիլլեյի «Սպանություն» համր ֆիլմում, որտեղ երկու կանայք համբուրվում էին բանտում:
8. Մինեսոտայի բնակիչ Ալֆրեդ Ուոլֆմենը համբուրած մարդկանց քանակով ռեկորդակիր է՝ 8 ժամում համբուրել է 8,001 մարդու:
9. Մեթթ Դեյլի քոլեջի մի ուսանող և Բոբի Կանսիելոն անցյալ սեպտեմբերին ռեկորդ սահմանեցին ամենաերկար չընդհատված համբույրի համար: Նրանք համբուրվել են 33 ժամ:
10. Լեզվի միջամտությամբ մեկ համբույրը կարող է զուգընկերոջը փոխանցել 278 տեսակի բակտերիա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը