Google-ը ներկայացրել է իր նոր Glass ակնոցը
Գիտություն և Մշակույթ
Սան-Ֆրանցիսկոյում անցկացվող ցուցահանդեսում Google ընկերությունը ցուցադրել է իր նոր Glass կոչվող ակնոցը։
Google-ի հիմնադիրներից Սերգեյ Բրինը ներկայացրել է նոր ակնոցի հնարավորությունը։ Ակնոցի շնորհիվ կարելի է ստանալ տեսողական ինֆորմացիա, համացանցի միջոցով դիտել նկարներ, տեսահոլովակներ: Այն նաև ունի նկարահանման և վիդեո համակարգով բարձրակարգ տեսախցիկ:
Ակնոցի հեղինակ Բաբակ Փերվիզը և գլխավոր դիզայներ Իզաբել Օլսոնը նախատեսում են դրանում օգտագործել Google-ի բոլոր ծրագրերը:
Ակնոցը վաճառքի դուրս կգա 2013-ի սկզբին, որոնց նախնական գինը կլինի 1500 դոլար:
Նշենք, որ մինչ այժմ «խելացի ակնոցի» արտադրության ոլորտում առաջատարները Apple և Microsoft ընկերություններ են։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում