Հեռուստաեթերը մաքրելու հանձնարարական Սերժ Սարգսյանից
Հասարակություն
Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ քննարկել է օրեր առաջ մի շարք մտավորականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից իրեն ուղղված նամակը, որով նրանք իրենց մտահոգությունն են հայտնում հեռուստաեթերի ագրեսիվ, քրեածին և հակասոցիալական բովանդակության վերաբերյալ:
Սերժ Սարգսյանը, կարևորելով բարձրացված խնդիրները, հանձնարարել է Հանրային խորհրդին զբաղվել այդ հարցի կարգավորմամբ՝ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների և մտավորականների հետ համատեղ կազմակերպելով քննարկումներ և մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է, որ հարցը միշտ բարձրացվել է և այժմ էլ գտնվում է Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում: Նա պարտավորվել է մինչև սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ մեխանիզմներ առաջարկել՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացված հանրային քննարկումների հիման վրա:
Այս մասին հաղորդում են Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը