«Հայկական ժամանակ». Հարկայինը գնաց
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Արաբկիրի հարկային տեսչությունն ավարտել է գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում օրերս սկսած ստուգումները:
Համբարձումյանը երեկ «ՀԺ»-ին հայտնել է, որ որևէ խախտում չի արձանագրվել: Մեր թղթակցի հարցին, թե՝ հարկայինի խաղաղ հեռացումը չի՞ նշանակում, որ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի հետ կապված գործերի շրջանակում գործարք է տեղի ունեցել, Համբարձումյանը պատասխանել է, որ ինքը մարզպետի հետ կհաշտվի, եթե միայն նա հրապարակային ներողություն խնդրի և վերադարձնի իրենից գողացած 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը կամ գումարը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում երկու գործ կա հարուցված հայտարարությունների հիման վրա, առաջինով գործարար կինը Սյունիքի մարզպետին մեղադրում է իր գույքը գողանալու, իսկ երկրորդով՝ «Մարիոթ» հյուրանոցում իրեն ծեծի ենթարկելու համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ