Մյասնիկյան պողոտան երեք օրով կփակվի
Հասարակություն
Մյասնիկյան պողոտայի վերակառուցման ու ասֆալտապատման շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով հունիսի 29-ին առավոտյան ժամը 7:00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 18:00-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ Աճառյան փողոցի ուղեանցից մինչև Հերացի փողոց իջնող հատվածում:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել Դավիթ Բեկի փողոցով կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով և Ազատության պողոտայով:
Քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է երևանցիների ներողամտությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը