Ինչպես 10 րոպեում ազատվել աշխատանքային սթրեսից
Հասարակություն
Գիտնականներն ու բժիշկները սթրեսը համարում են 21-րդ դարի դժբախտությունը, քանի որ դրանից առաջանում է չարություն, նյարդային անհանգստություն, արյան ճնշման բարձրացում, հոգնածություն և ընկճվածություն:
Եթե առկա է հոգնածություն և լարվածություն, բժիշկները խորհուրդ են տալիս սթրեսից ազատվել հենց աշխատավայրում:
Ամենալավ միջոցը հանգստանալն ու սթափվելն է: Կարելի է այդ ընթացքում ուտել ընկույզ, որն հարուստ է սննդարար նյութերով, A և E վիտամիններով ու հակաօքսիդանտներով, որոնք կպայքարեն սթրեսի դեմ:
Արդյունավետ կլինի նաև նվազագույնը 1 րոպե տևողությամբ ականջի բլթակների մերսումը, ինչպես նաև հանգիստ միջավայրում սև թեյի ըմպումը, որն օժտված է հանգստացնող ու կազդուրող հատկությամբ:
Սթրեսից հաջողությամբ կարելի է ազատվել նաև աշխատանքի ճիշտ կազմակերպման շնորհիվ: Չպետք է ծուլանալ՝ աշխատանքի ավարտից հետո շտկելով սեղանն ու ազատվելով ավելորդ թղթերից ու աղբից։
Մտավոր ծանրաբեռնվածությունից կազատի նաև օրվա պլանավորումը: Նախորդ օրն անհրաժեշտ է ծրագրավորել հաջորդ օրվա անելիքները՝ գրանցելով դրանք ու նշելով կարևորները։
Ընդմիջման համար հատկացված ժամանակահատվածը անհրաժեշտ է օգտագործել ըստ նպատակի՝ հիշելով, որ խորհուրդ չի տրվում ճաշել աշխատավայրում, քանի որ ծանրաբեռնված աշխատանքի ընթացքում միջավայրի փոփոխությունը միայն դրականորեն կարող է ազդել։
Ֆիզիկական վարժություններն էլ սթրեսի դեմ պայքարելու լավագույն միջոցներից են, մարզանքն ու տարրական ֆիզիկական վարժությունները կլիցքաթափեն օրվա լարվածությունն ու կուտակած բացասական էներգիան։ Երբ թվում է՝ աշխատանքային խնդիրները խեղդում են, մի քանի կքանիստը կօգնի կյանքին նայել այլ տեսանկյունից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը