Բուշի տունը պայթեցնել ցանկացողին մեղավոր են ճանաչել
Աշխարհ
Տեխասում սովորող սաուդացի Խալիդ Ալդավսարիին մեղավոր են ճանաչել զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու մտադրության մեջ, հայտնում են ԱՄՆ Արդարադատության նախարարության ինտերնետային կայքից։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք։ Դատավճիռը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։
Սաուդացին Ամերիկայում հաստատվել է օրինական՝ ուսանողական վիզայով։ Տեխնոլոգիական համալսարանում ուսումնասիրել է քիմիական տեխնոլոգիաներ։
Նրան ձերբակալել են 2011թ-ի փետրվարի 20-ին, իսկ մեղադրանք ներկայացվել է հոկտեմբերի 9-ին։
Ալդավսարին համացանցում տեղեկատվություն է փնտրել տնային պայմաններում պատրաստվող պայթուցիկների մասին և գնել դրա պատրաստման համար նախատեսված մի քանի քիմիական նյութ։ Երկու ընկերությունների՝ քիմիական նյութերի մասնագիտացված արտադրության և ապրանքների մատակարարման աշխատակիցները կասկածել են ուսանողին, երբ նա փորձել է գնել ֆենոլ՝ պայթուցիկի արտադրության մեջ օգտագործվող նյութ։ Խուզարկության ընթացքում, բացի քիմիկատներից, նրա մոտ հայտնաբերել են նաև մետաղալարեր եւ քիմիական պաշտպանական կոստյում:
Իր բլոգում Ալդավսարին ցանկություն է հայնել միանալու Ջիհադին։ Նրա էլեկտրոնային փոստում հայտնաբերվել է ենթադրյալ թիրախների դեմ հարձակումների ցանկը։ Դրանց թվում են եղել միջուկային էլեկտրակայանները, հիդրոէլեկտրակայանները և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի՝ Տեխասում գտնվող Բռնակալի տուն կոչվող տունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ