Ինչո՞ւ են վնասվել մայթեզրի ծառերի արմատային համակարգերը (տեսանյութ)
Հասարակություն
Վնասվել են Խանջյան փողոցի մայթեզրի ծառերի արմատային համակարգերը։
3 խոշոր ծառերի արմատային համակարգը մի կողմից ամբողջովին կտրտվել է, իսկ ավելի փոքր ծառերինը բավականին վնասված է։ Մեկ փոքր ծառ ընդհանրապես տապալվել է գետնին։
Lurer.com-ի այն հարցին, թե ինչ աշխատանքներ են ընթանում, «Սահակյանշին» ընկերության աշխղեկը պատասխանեց՝ կառուցվում է վերգետնյա անցում։ Աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի պատվերով։ Նա հայտնեց, որ քաղաքապետարանից որևէ հանձնարարություն չի եղել ծառերը տեղափոխելու մասին, իսկ երբ խնդրեցինք խոսել տեսախցիկի առջև, խուսափեց։
Աշխղեկը չցանկացավ նաև ներկայանալ, և ասաց, որ պարզապես «Սահակյանշին»-ի աշխատող է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը