Ո՞ր երկրներն են վերջին տասնամյակում ավելի շատ ներգաղթ ունենեցել
Աշխարհ
Ցանկացած երկիր իրականացնում է ներգաղթը խթանող կամ սահամանափակող քաղաքականություն։ Ներգաղթողների մեծ ներհոսքի առկայության հիմնական պատճառը երկրում առկա թափուր աշխատատեղերի թիվն է։
Շվեդիան կիրառում էր ներգաղթը ողջունող և խթանող քաղաքականություն, որը, սակայն, համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից հրապարակված զեկույցի, չի նպաստել ներգաղթողների թվի ավելացմանը։
Ամերիկան ներգաղթի ամենամեծ ներհոսք ունեցող երկիրն է, ուր ներգաղթողները փորձում են ադապտացվել և քաղաքացիություն ստանալ, սակայն ֆինանսական ճգնաժամն արեց ավելին՝ պակասեցնելու նոր ներգաղթողների թիվը, քան Արիզոնայում կամ այլ որևէ վայրում գործող ագրեսիվ օրենքները։
Ամերիկա ներգաղթողների ամենամեծ խմբերը գալիս են Մեքսիկայից, Չինաստանից և Հնդկաստանից։ Ռուսաստան ներգաղթողները հիմնական մասը գալիս են նախկին Սովետական Միության երկրներից։ Շվեյցարիան և Կանադան մոտ երկու անգամ ավելի շատ են քաղաքացիություն տալիս իրենց երկիր ներգաղթողներին, քան Կանադան կամ Ռուսաստանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ