Լիբիան Քադաֆիի որդուն չհանձնեց Հագայի միջազգային դատարանին. "Al Jazeera"
Աշխարհ
Լիբիայի արդարադատության նախարարը հայտնել է, որ Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, չի հանձնվի Հագայի միջազգային քրեական դատարանին, այլ նրան կդատապարտեն լիբիական իշխանությունները։
Նշենք, որ ավելի վաղ Տրիպոլի էր ժամանել Հագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո–Օկամպոն՝ լիբիական իշխանությունների հետ քննարկելու մի քանի օր առաջ ձերբակալված Քադաֆիի որդու ճակատագիրը։ Մորենո–Օկամպոն չի մերժել լիբիական իշխանությունների՝ Սեյֆ ալ Իսլամին Լիբիայում դատապարտելու առաջարկը՝ մի պայմանով, որ այդ գործընթացին պետք է ներգրավվեն միջազգային դատարանի ներկայացուցիչները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ