Հռոմի դատարանն ու Իտալիայի նախկին վարչապետը
Աշխարհ
Հռոմի դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գործը փակել է, որի շրջանակներում նա մեղադրվում էր Mediaset ընկերության ֆիլմերի իրավունքը գնելու ժամանակ հարկ չվճարելու մեջ։ Այս մասին հաղորդում է ANSA-ն:
Նրա հետ այդ գործում մասնակից էր ևս 11 մարդ, այդ թվում՝ նաև իր տղան՝ Պիեր Սիլվիոն: Նրանք նույնպես այլևս ամբաստանյալներ չեն: Այս գործը դեռ 2010թ. հոկտեմբերին էր հարուցվել. այն ժամանակ, երբ նա դեռ ղեկավար պաշտոնում էր: Համաձայն հետաքնննության՝ նա և գործի բոլոր մասնակիցները ամերիկյան ֆիլմերի հեռարձակման իրավունքը գնում էին օֆշորային ընկերությունների միջոցով, որից հետո իջեցված գներով վաճառում Բերլուսկոնիին պատկանող հեռարձակող Mediaset ընկերությանը:
Դատախազությունը հայտնում է, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել 2003-2004 թվականներին: Ինչպես տեղեկացնում է ANSA-ն, նա մեղադրվում էր տասը մլն եվրո չվճարելու մեջ: Դատախազության փաստարկների հիման վրա դատարանը որոշեց հանել 2003թ.-ի մասով մեղադրանքը՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: Միաժամանակ հայտարարեց, որ 2004 թ-ի դեպքերը հնարավոր չէ բացահայտել՝ ապացույցների բացակայության պատճառով:
Ներկայումս Բերլուսկոնին մեղադրվում է 1994-1999թ.-երի գործով: Այս ընթացքում, ինչպես ենթադրում է հետաքննությունը, մեղադրյալը ֆիլմերի և հեռուստահաղորդումների հեռարձակման իրավունքը ձեռք է բերել 470մլն եվրոյով: 2012թ-ի հունիսի 18-ին դատախազությունը խնդրել է դատավճիռ կայացնել և նախկին վարչապետին այս գործով դատել 3 տարի և 8 ամիս ժամկետով:
Նմանատիպ գործ, որի շրջանակներում ևս նրան մեղադրում են 8 մլն եվրո հարկ չվճարելու մեջ, ավելի վաղ լսվել է Միլանի դատարանում: 2011թ-ի հոկտեմբերին նախկին վարչապետին ներկայացված մեղադրանքները հանվեցին:
Խարդախություններից բացի նա մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի հետ ինտիմ կապ ունենալու մեջ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ