Նախկին նախարարը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Աշխարհ
Եգիպտոսի նախկին նախարար Սամեհ Ֆահմին և խոշոր գործարար Հուսեյն Սալեմը Իսրայել գազ արտահանելու մեղադրանքով այսօր դատապարտվել են 15 տարվա ազատազրկման: Կահիրեի Քրեական դատարանը մեղավոր է ճանաչել մեղադրյալներին՝ Հրեական Հանրապետության հետ Գազային պայմանգրի դավադրություն կազմակերպելու համար, որի արդյունքում Եգիպտոսի Արաբական Հանրապետության պետական գանձարանը միլիոնավոր ամերիկյան դոլլարների կորուստներ է կրել: Հետաքննության տվյալներով՝ Իսրայելին Եգիպտոսի գազի վաճառքը իրականացվել է իջեցված գներով, Հուսեյն Սալեմին պատկանող ընկերության միջոցով: Նա եղել է գահընկեց արված Նախագահ Հոսնի Մուբարաքի մտերիմներից, հեղափոխության ժամանակ փախել է երկրից ու այս ամբողջ ընթացքում գտնվել է Իսպանիայում: Եգիպտոսում նրա դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ՝ ֆինանսական խարդախությունների և կաշառակերության համար: Նրան նաև կասկածում են Սինայական թերակղզում հողային տարածքների անօրինական տեղաբաշխման և ձեռքբերման մեջ: Նա որպես մեղադրյալ էր հանդես գալիս Մուբարաքի դեմ աղմկահարույց դատական ընթացքի ժամանակ, սակայն նրան դատել են հեռակա կարգով: Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են նրան անցյալ տարի ամռանը: Այս ողջ ամիսների ընթացքում Կահիրեն բանակցություններ է վարել Մադրիդի հետ՝ Սալեմին Եգիպտոսին հանձնելու համար: Վերջնական արդյունքում Իսպանիայի կառավարությունը հաստատեց դատարանի որոշումը՝ գործարարին և նրա տղային հանձնել հայրենիքին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ