Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով 

Հայաստանը պաշտոնապես ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը

Հասարակություն

2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին ընդառաջ այսօր պաշտոնապես Հայաստանին է հանձնվել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի /ԲԳՀԽ/ քարտուղարությունը: Պաշտոնական արարողությանը մասնակցել են ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի և Բոսնիա-Հերցեգովինայի, ինչպես նաև Բոլոնիայի քարտուղարությունը հանձնող Ռումինիայի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ: Հանդիպման մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունել է նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը:

Տիկին Հարությունյանը նշել է, որ Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը մեր երկրի համար կարևոր և պատվաբեր, բայց միաժամանակ պատասխանատու և աննախադեպ գործընթաց է, քանի որ նախկինում Հայաստանը երբևէ չի ստանձնել նման գործառույթ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Բոլոնիայի քարտուղարությունը եվրոպական 47 երկրի ուղարկել էր հայտ` նախարարական գագաթաժողով և քաղաքացիական ֆորում ացկացնելու նպատակով: Հայաստանը, կշռադատելով իր հնարավորությունները, ֆինանսական, մարդկային ռեսուրսները և պատասխանատվության ողջ բեռը, ներկայացրել էր համապատասխան հայտ` նախարարական գագաթաժողովի, ինչպես նաև Բոլոնիայի քարտուղարության և հետամուտ խմբի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ: Կ. Հարությունյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավորը` նշված գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Ըստ այդմ` արդեն ձևավորվել է Հայաստանի քարտուղարությունը, որի կազմում, ըստ նախարարի տեղակալի, հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած ավելի քան 100 հավակնորդից ընտրվել են լավագույնները: Արդեն գործում է քարտուղարության գրասենյակը, որը համալրվել է համապատասխան գույքով և սարքավորումներով: Առաջին աշխատանքային հանդիպումն է կայացել Ռումինիայի և Հայաստանի քարտուղարության թիմերի միջև, որի ընթացքում ակնկալվում է, որ ռումինական կողմը, որը, ըստ Կ. Հարությունյանի, շատ բարձր մակարդակով է անցկացրել նախարարական գագաթաժողովը և Հայաստանն էլ իր հերթին պետք է փորձի պահպանել սահմանված բարձր նշաձողը, կփոխանցի իր կուտակած փորձը: «Շատերն են հարցնում` ինչ կտա Հայաստանին նման գագաթաժողովի անցկացումն ու քարտուղարության ստանձնումը: Իհարկե, հիմնական ձեռքբերումները տեսանելի կլինեն միայն 2015 թվականին: Բայց այս պահին արդեն կարող ենք փաստել, որ առաջին` այս գործընթացը շփումների նոր հարթակ է Հայաստանի համար, երկրորդ` համագործակցության նոր մակարդակ եվրոպական 47 երկրի, ինչպես նաև Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Ուսանողական միության, Եվրոպական համալսարանների ասոցիացիայի և նմանատիպ կառույցների հետ: Իհարկե, Հայաստանի կրթության ոլորտի համար նշված գործընթացը կլինի նաև մեծ փորձառություն. այն նաև մեծ խթան կհանդիսանա հայաստանյան բարձրագույն համակարգի բարեփոխումների համար»,-ամփոփելով իր ողջույնի խոսքը` նշել է Կ. Հարությունյանը` ներկայացնելով նաև «ՀՀ-ի բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» իր ելույթը:

Հանդիպման ընթացքում ներկաներին ողջունել են նաև ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթային և ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Մարիա Զահեն, ինչպես նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի և Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչները: Ելույթներով և համապատասխան փորձի փոխանակմամբ է հանդես եկել Բոլոնիայի քարտուղարությունը հանձնող ռումինական կողմը` ի դեմս տիկին Լիգիա Դեկայի: Հանդիպման ավարտին տեղի են ունեցել նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես ԲԳՀԽ համանախագահի և հայկական ԲԳՀԽ քարտուղարության պարտավորությունների, ինչպես նաև ԲԳՀԽ 2012-2015թթ. աշխատանքային ծրագրի վերաբերյալ քննարկումներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը
Ամենադիտված