Ակտիվիստների վրանները խանգարում են երթևեկությանը, մանկական վրանները՝ ո՞չ
Հասարակություն
Իննսունoրյա քաղաքացիական պայքարի արդյունքում բուտիկներից ազատագրված Մաշտոցի պուրակում տեղադրվել է մանկական վրանատիպ ինչ–որ կառույց։ Աշխատակցին տրված այն հարցին, թե արդյոք դա այգում գտնվող Մետելիցա սրճարանի սեփականությո՞ւնն է, սկզբում պատասխանեց, որ համագործակցում են սրճարանի հետ, իսկ հետո ասաց, որ պատկանում է հենց սրճարանին։ Այն հարցին, թե ունե՞ն այդ տարածքը զբաղեցնելու և առևտրային գործունեություն ծավալելու թույլտվություն, այդպես էլ հիմնավոր պատասխան չտրվեց։
Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակի պաշտպանության ակտիվիստների կողմից տեղադրված վրանները հանելու՝ ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի և փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի միակ հիմնավորումն այն էր, որ վրանները փակում են ճեմուղին, և դրանով իսկ խախտվում է այլ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։ Այսպիսով՝ հարց է առաջանում, թե այս կառույցի տեղադրմամբ արդյոք չի խախտվում այլ անձանց ազատ տեղաշարժման իրավունքը, և ինչու ոստիկանությունը չի արձագանքում դրան…


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը