ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:
Արմեն Գեւորգյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Նվեր Պողոսյանին: Նա հատկապես բարձր գնահատեց Ն. Պողոսյանի ջանքերը` մարզում նախորդ տարիների կուտակած պարտքերի մարման, վարչարարության բարելավման ուղղությամբ:
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին` փոխվարչապետը նկատեց, որ նա նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է մարզի թե տեղական ինքնակառավարման, թե տարածքային կառավարման մարմիններում, իսկ պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես անդրադարձել է մարզում առկա խնդիրներին: Փոխվարչապետը հաջողություն մաղթեց Ռ. Գրիգորյանին` վստահություն հայտնելով, որ նա կկարողանա սահուն կերպով ապահովել աշխատանքների շարունակականությունը եւ իր ներդրումը կունենա տարածքային կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների գործում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը