ՄԻՊ Վայոց Ձորի տարածքային գրասենյակի հանդիպումը ՀԿ-ների հետ
Հասարակություն
Պաշտպան-հասարակություն կապի արդյունավետության բարձրացման նպատակով Պաշտպանի աշխատակազմի Վայոց Ձորի տարածքային գրասենյակը հունիսի 26-ին հանդիպում էր կազմակերպել «Եղեգնաձորի կանանց տարածքային ասոցիացիայի» «Երիտասարդ սերունդ», «Գինեգործների և խաղողագործների միություն», «Հույս և ապագա» հասարակական կազմակերպությունների և ՀՕՄ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Պաշտպանի աշխատակազմի և հասարակական կազմակերպությունների հնարավոր համագործակցության եզրերը, մարզում իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց համատեղ լուծման եղանակները: Տարածքային գրասենյակի հանրային իրազեկման բարձրացման նպատակով հասարակական կազմակերպություններն առաջարկեցին իրենց աջակցությունը:
Պաշտպանի աշխատակազմի Վայոց Ձորի տարածքային գրասենյակն իր ռազմավարական ծրագրի շրջանակներում հանդիպումներ կկազմակերպի նաև Վայոց Ձորի մարզի Վայք և Ջերմուկ քաղաքներում գործող հասարակական կազմակերպությունների հետ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը