«Հրապարակ». «Ժառանգություն» կուսակցության անդամը որոշել է արտագաղթել
Հայկական Մամուլ
Վանաձորում հիմնադրված դեղագործական «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը երեկ թերթի լրագրողին հայտնել է, թե ինքը վաճառքի է դրել իր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը:
«Այն, ինչ որ տարիների ընթացքում հետ եմ գցել երեխաներիս համար` 2 հազար քմ բիզնես հողամասեր, մի բնակարան Նորք թաղամասում և մեկ սենյականոց բիզնես-գրասենյակ, որը 7 տարի ծառայում է որպես «ժառանգության» գրասենյակ»,- ներկայացրել է Սահակյանը` հավելելով, որ դեղատունն էլ պահում է, որ օրվա հացի ապրուստ հոգա:
Թերթը հիշեցնում է, որ Սահակյանն արդեն բավականին երկար լուրջ պայքար է մղում դեղագործական մեկ այլ ընկերության` Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմի» դեմ` հիմնավորմամբ, թե վերջինիս մենաշնորհի հետևանքով վերանում է դեղատնային փոքր ու միջին բիզնեսը:
«Ինչո՞ւ եք վաճառում ունեցվածքը, ուզում եք լքե՞լ Հայաստանը» լրագրողի հարցադրմանը Սահակյանը պատասխանել է.
«Ես ուզում եմ նորմալ երկրում ապրել, ոչ թե քծնելով և սողալով` անդամակցել հանցագործ իշխանություններին, որ մի շերեփ լափ շպրտեն դեմդ»: Հետո հավելել է, թե այդ գումարով մտադիր է արտերկրում բիզնես գործունեություն ծավալել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ