«Հայկական Ժամանակ». ՍԴ-ն վերսկսել է Նիկոլ Փաշինյանի դիմումի քննարկումը
Հայկական Մամուլ
ՀՀ ՍԴ-ն երեկ որոշել է վերսկսել Նիկոլ Փաշինյանի դիմումի քննարկումը, որը նա ներկայացրել է որպես թիվ 7 ընտրատարածքում մայիսի 6-ին տեղի ունեցած մեծամասնական ընտրակարգով Աժ ընտրություններում պատգամավորի թեկնածու:
Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ից պահանջել էր անվավեր ճանաչել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այն որոշումը, ըստ որի` այդ ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, և ընտրված ճանաչել իրեն: ՍԴ-ն, չկարողանալով Նիկոլ Փաշինյանի դիմումը մերժել, հունիսի 15-ին որոշեց դրա քննարկումը կասեցնել և լրացուցիչ նյութեր պահանջել ՀՀ ԿԸՀ-ից, ՀՀ գլխավոր դատախազությունից ու ՀՀ վարչական դատարանից:
Նիկոլ Փաշինյանի դիմումի քննարկումը, որը պետք է տեղի ունենա գրավոր ընթացակարգով, ՍԴ-ն նշանակել է հաջհրդ շաբաթ` հուլիսի 3-ին, ժամը 10.00-ին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ