Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ակտիվացել է
Գիտություն և Մշակույթ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական գործունեությունը վերջին տարիներին դարձել է առավել ակտիվ և բազմակողմանի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը։ Նա նկարագրեց առաջիկայում կատարվելիք միջոցառումների ընթացքը։
Ասաց, որ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին թատրոնն ինտենսիվացնելու է բարեգործական համերգներն ու ներկայացումները։ Այդ առումով սեպտեմբերին արդեն կայացել է փողային կամերային երաժշտության համերգ։ Այդ համերգին մասնակցել են նաև Եվրոպայից հրավիրված հյուրեր։ Հոկտեմբերին ցուցադրվել է «Վերդիանան», իսկ դեկտեմբերին կայանալու են համերգներ՝ թատրոնի մեներգիչների և բալետի արտիստների մասնակցությամբ։ Միջոցառումների հասույթն ուղղվելու է փողային նվագարանների ձեռքբերման ֆոնդին։
Այժմ թատրոնի ստեղծագործական խումբն աշխատում է «Կարմեն» օպերայի բեմադրության վրա։ Նախատեսվում է նաև «Բոհեմ», «Շչելկունչիկ», «Ժիզել» բալետների բեմադրումը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում