«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը ճանապարհել և դիմավորել է Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
Ինչպես և սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը ճանապարհել և դիմավորել է Բրյուսել մեկնած Սերժ Սարգսյանին: Ըստ ականատեսների, Ծառուկյանը «ճանապարհողների» միջավայրում բոլորի հետ իրեն պահել է անկաշկանդ ու բավականին ջերմ:
«Ճանապարհե՞լ է նա նաև Ռոբերտ Քոչարյանին, որը նույն օրը մեկնել Է Մոսկվա» թերթի հարցին ԲՀԿ-ից ասել են, որ նա երբեք Քոչարյանին չի ճանապարհում:
Այնպես որ, Ծառուկյանը երկու օրից ևս ստիպված կլինի հայտնվել օդանավակայանում, այս անգամ Սերժ Սարգսյանին «անկաշկանդ ու ջերմ» ճանապարհելու Ուկրաինա` «Եվրո-2012»-ի խաղը Յանուկովիչի հետ դիտելու համար:
«Ինքը չի՞ մեկնելու այդ խաղը դիտելու» հարցին ԲՀԿ-ում ասել են, ճիշտն ասած` տեղյակ չենք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ