«Հայկական Ժամանակ». Եվրադատարանը սկսել է 2008-ի նախագահական ընտրությունների հետ կապված գործերի քննությունը
Հայկական Մամուլ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մոտ տասն օր առաջ հարց է ուղարկել ՀՀ կառավարությանը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին 2008-ին ազատազրկման դատապարտելու գործի հետ կապված:
Եվրադատարանը ցանկացել է ՀՀ կառավարությունից ճշտել, թե արդյոք Հայաստանի իշխանությունները չե՞ն կարծում, որ վկայի կողմից նախաքննության փուլում տրված մեղադրական ցուցմունքով մարդուն դատապարտելը, երբ այդ նույն վկան դատարանում իր ցուցմունքներից հրաժարվել է, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «6.1» կետի` արդար դատաքննության իրավունքի խախտում է: Ակնհայտ է, որ Եվրադատարանը «հարվածել է» Հայաստանի դատաիրավական համակարգի ամենացավոտ տեղին` խոշտանգումներով և ճնշումներով մարդկանցից ցուցմունքներ կորզելու և դրա հիման վրա անմեղ մարդկանց դատելու երևույթին:
Այս որոշումը նաև վկայում է այն մասին, որ Եվրադատարանը սկսել է 2008-ի նախագահական ընտրությունների հետ կապված գործերի քննությունը, և մինչև տարեվերջ այդ գործերով կարող են նաև վճիռներ կայացվել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ