«Ժողովուրդ». Ըստ Վահագն Խաչատրյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընդամենը մի քանի ամիս կձգի
Հայկական Մամուլ
ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընդամենը մի քանի ամիս կձգի:
«Սերժ Աարգսյանն ինքն է խոստովանել կառավարության նիստի ժամանակ, որ 2013-ի նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն պետք է նշանակվի: Պարզապես այս վիճակում նա չի ուզում խաղի կանոններ փոխել, նոր մարդիկ բերել: Իսկ այսպես հետագայում ինքը մանևրելու հնարավորություն կունենա»,-ասել է պարոն Խաչատրյանը:
Նրա հիմնավորմամբ` նախագահի ընտրություններից առաջ Ս. Սարգսյանը չի ցանկանում ավելորդ լարվածություն ստեղծել թիմի ներսում.
«Այդպես հետագայում իր առևտրի շանսերն ավելի կմեծանան»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ