Միլիոնավոր մարդիկ ջրհեղեղի պատճառով լքել են տները
Աշխարհ
Հնդկաստանի Ասսամ նահանգում շուրջ մեկ միլիոն մարդ ջրհեղեղի պատճառով հեռացել է բնակավայրերից, հայտնում է BBC-ն։
Հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել ամենաքիչը 27 մարդ։ Նահանգի 27 շրջաններից 21-ը հեղեղված է ջրով։
Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևները շարունակվում են արդեն 2 շաբաթ։ Երկրի գյուղատնտեսության նախարարի խոսքերով՝ 1998թ-ից սկսած այս օրերի ջրհեղեղը նահանգում ամենամասշտաբայինն է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ