«Չորրորդ ինքնիշխանություն». Իշխանությունը որոշել է վերջնականապես «սկեցնել» Միկա Բադդասարովին
Հայկական Մամուլ
Հայաստանից հեռացած և ՀՀԿ շարքերում իր անդամությունը սառեցրած նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը Հայաստանում նոր խոշոր բիզնես ոլորտ է ուզում ձեռք բերել:
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները «դաբրո» են տվել Փամբուկյանի' ավիաընկերություն ունենալու և համապատասխան ներդրումներ անելու շատ կոնկրետ ծրագրին:
Կարծիք կա, որ նոր ներդրողներ բերելով' իշխանությունը որոշել է վերջնականապես «սկեցնել» Միկա Բադդասարովին և նրան պատկանող «Արմավիա» ընկերությունը, որն, ի դեպ, Բադդասարովը տևական ժամանակ է փորձում է վաճառել:
Թերթն ավելացնում է նաև, որ Փամբուկյանն այս բիզնես նախագիծը իրականացնելու է Խաչիկ Մանուկյանի' «Մաքսգրուպի» Խաչիկի հետ: Առաջիկայում անգամ որոշված չվերթ կա' Երևան-Բեյրութ: Ինչ վերաբերում է «Արմավիային», ապա նրա համար դրսից առաջարկվել է մոտ 55 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն սեփականատերը հրաժարվել է ընկերությունն այդ գնով վաճառելուց:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ