Այսօր Գաբիրել Սունդուկյանի ծննդյան օրն է
Հասարակություն
1825 թվականի այս օրը ծնվել է հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբիրել Սունդուկյանը։ Նա հայ դրամատուրգիայի մեջ սկսեց արծարծել թեմաներ, որոնք մինչև այսօր արդիական են, և դեռևս ցած չեն իջել հայ բեմից։
Նա առաջինն է դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, ներկայացրել հասարակության ստորին խավերին, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը, արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ ճնշված վիճակի, հայրերի ու որդիների փոխհարաբերության և այլ հարցեր, նախանշել հայ դրամատուրգիայի հետագա առաջընթացի ուղիներ:
Դրամատուրգն իր ստեղծած կերպարների ամբողջականությամբ, միջավայրի, կենցաղի, մարդկային հոգեբանության ճշմարտացի արտացոլմամբ դարձել է հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորողներից:
Սունդուկյանն ստեղծել է հայկական թատրոնի ասպարեզում իր մեծ նշանակությունն ունեցող սունդուկյանական թատրոնը, որն ինչպես տեղեկացավ Lurer.com-ը այսօր ցավոք չի ունենալու որևէ անդրադարձ հիմնադրին։
Այս բեմում են փայլել հայ բեմի նշանավոր վարպետներ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը, Գրիգոր Ավետյանը, Օլգա Գուլազյանը, Ավետ Ավետիսյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը և ուրիշներ:
«Ազգիս շարավոր վերքը լվանալ,
Լիրբ մեծատունին անվախ ապտակել,
Գոհարով ծածկած կեղտերը բանալ,
Կեղծավորների դիմակը պոկել,
Ու խեղճ կինտոյին դընել մարդու շար՝
Այս ամեն զորեց միայն քո՜ հանճար»:
(Ռափայել Պատկանյանը Գաբրիել Սունդուկյանի մասին)


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը