«Ժողովուրդ». Միայն Հովիկ Աբրահամյանն է նոր նախագիծ ներկայացրել
Հայկական Մամուլ
ԱԺ նորընտիր պատգամավորները կարծես թե չեն շտապում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ առայժմ միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է նոր նախագիծ ներկայացրել, որը, սակայն, դեռ չի ընդգրկվել ԱԺ օրակարգ:
Աբրահամյանն առաջարկել է փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում և փոքրաքանակ խմբակցություններին հնարավորություն ընձեռել, որ մեկ պատգամավորն ընդգրկվի միաժամանակ 3 մշտական հանձնաժողովում: Խորհրդարանում օրենսդրական նախագծեր են ներկայացրել նաև հնաբնակներ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, Վահագն Մախսուդյանն ու ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը:
Սակայն նրանց ներկայացրածները նախորդ ԱԺ-ից մնացած նախագծեր են, որոնք օրենսդիրները կրկին դրել են շրջանառության մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ