Գիտնականները հայտնաբերել են ամենաանտանելի ձայնը
Գիտություն և Մշակույթ
Մանկական «նվնվոցը» հասուն մարդու համար ամենաանտանելի և տհաճ ձայնն է, պարզել են Նյու Յորք նահանգի Նյու Փալթեսի համալսարանի գիտնականները, գրում է Time ամսագիրը:
Գիտնականները որոշել են ստուգել մարդկանց աշխատունակությունը, երբ նրանց շեղում են տարբեր տեսակի ձայներ: Փորձի մասնակիցներին խնդրել են մաթեմատիկական խնդիրներ լուծել սկզբում լռության մեջ, մեքենաների աղմուկի, երեխայի «նվնվոցի» և մեխանիզմների աշխատանքի պայմաններում:
Երեխայի «նվնվոցը» փորձի մասնակիցներին խնդրի լուծումից ամենաշատն է շեղել, քան ցանկացած այլ ձայն: «Նվնվոց լսելիս դուք ավելի քիչ աշխատանք եք կատարում և ավելի վատ աշխատում: Կարևոր չէ՝ կին եք, թե տղամարդ, բոլորը հավասարապես շեղվում են իրենց գործից»,- նշել է գիտնականներից մեկը:
Որքան էլ որ տարօրինակ հնչի, մյուս ձայները չեն ազդել փորձի մասնակիցների մաթեմատիկական ունակությունների վրա, նշվում է հոդվածում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում