Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, հիմնախնդրի կարգավորում լինել չի կարող. Էդվարդ Նալբանդյան
Արտաքին Քաղաքական
«Արմենպրես» գործակալությունն ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին հարց է ուղղել. «Պարոն նախարար, ի՞նչ հարցեր են քննարկվել Ձեր և ԼՂՀ նախագահի միջև այսօր կայացած հանդիպմանը»:
«Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանին տեղեկացրեցի Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Մտքեր փոխանակեցինք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:
Արցախի ղեկավարության հետ մշտական խորհդատվություններ են անցկացնում նաև եռանախագահները: Շուտով, մոտ տասը օրից համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այդ նպատակով այցելելու են Ստեփանակերտ:
Ես կցանակայի ևս մեկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում: Հիշեցնեմ նաև, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ, մենք արդեն հնչեցրել էինք. Հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականպես համաձայնեցված առանց Լեռնային Ղարաբաղի հավանության: Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցության»,- պատասխանել է ԱԳ նախարարը:
Այս մասին տեղեկանում ենք ԱԳ նախարարության լրատվական և հասարակայնության հետ կապերի բաժնից:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում