Ս.Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ
Արտաքին Քաղաքական
Ս.Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։
Զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության ընդլայնմանը, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Զրույցի ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական մարմիններում ՀՀԿ պատգամավորների անդամակցությունը ԵԺԿ խմբակցություններին:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար