Անհայտ կորած ազատամարտիկների որոնումները շարունակվում են
Հայաստան
Հունիսի 29-ը Հայաստանում Անհայտ կորած ազատամարտիկի օրն է։
Այդ առիթով մի շարք բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Եռաբլուր այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան իր ելույթում ասել է, որ շարունակում են աշխատանքներ տանել կորած զինվորների հայտնաբերևման ուղղությամբ։
Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրապետական հանձնաժողովի կազմով և հասարակայնության լայն ընդգրկմամբ անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված միջոցառումներ են անցկացվում ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության բոլոր մարզերում, և այդ միջոցառումներն ամեն տարի ավելի են ընդլայնվում։
«Մեր կողմից շարունակվում են տվյալների հայթայթման, օպերատիվ հետախուզական խնդիրների աշխատանքները, և այս պահին մենք փորձում ենք տեղեկություններ հավաքել միջազգային կառույցների հետ համագործակցելով»,- նշեց նախարարը:
Անհայտ կորած ազատամարտիկների որոնման աշխատանքները և տվյալների ճշտումը դանդաղում են, քանի որ Ադրբեջանի հետ պետական կապ չկա. և ադրբեջանական կողմը հերքում է մեր ներկայացրած տվյալները:
«Տարածքները, որոնց մասին խոսում ենք, գտնվում են մեր դիրքերից այն կողմ: Գնալ առաջ, փորձել հետազոտություններ անել՝ նշանակում է մարտական գործողություններ սկսել: Այդ պատճառով խնդիրը որոշակի կերպով սառեցված է, բայց մենք փորձելու ենք աշխատել»,- հավաստիացրեց Սեյրան Օհանյանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի