Euronews. Եգիպտոսի Ռազմական խորհրդը երկխոսության կոչ է անում
Աշխարհ
Եգիպտոսում ցուցարարները կոչ են անում մարդկանց դուրս գալ Կահիրեի փողոցներ՝ վերջ դնելու Եգիպտոսի Գերագույն ռազմական խորհրդի իշխանությանը։ Արդեն հինգերորդ օրն է, որ Թահրիրի հրապարակում իշխում է հեղափոխական տրամադրություն։ Ավելի քան 20 հազար մարդ է հավաքվել Թահրիրի հրապարակում։ Չնայած երկրում տիրող մասշտաբային բողոքի ցույցերի և համընդհանուր հեղափոխական տրամադրությունների ֆոնին՝ Եգիպտոսի Ռազմական իշխանությունը դեռևս հրաժարական չի տվել։
«Եգիպտոսի Գերագույն ռազմական խորհուրդը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին երկխոսություն սկսել ստեղծված իրավիճակի պատճառները բացահայտելու համար և լուծումներ գտնել երկրում քաղաքական կայունությունը պահպանելու համար»,- ասված է Ռազմական խորհրդի հայտարարության մեջ։ Չնայած վերջին օրերի զանգվածային ցույցերին և տասնյակ զոհերի առկայությանը, Ռազմական խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտավին չի պատրաստվում զիջել իշխանությունը։ Բողոքի ցույցերի ալիքը տարածվել է նաև Եգիպտոսի տարբեր քաղաքներում։ Անցած գիշեր Ալեքսանդրիայում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ մեկ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ