CNN-ի հայտնի հաղորդավար, «հարցազրույցների արքա» Լարի Քինգը ժամանել է Բաքու
Մեդիա
Բաքու է ժամանել հեռուստատեսության պատմության մեջ ամենահայտնի հաղորդավարներից մեկը, CNN հեռուստաալիքով ցուցադրվող «The Larry King LIVE» ծրագրի հեղինակ և վարող Լարի Քինգը:
Հայտնի հաղորդավարը Բաքու ժամանելուն պես գրառում է արել Twitter-ում:
«Հենց նոր ժամանեցի Բաքու՝ մասնակցելու համար «Քրանս Մոնտանա» համաժողովին», - գրում է Քինգը, հավելելով, թե «նրա սիրելի կինը՝ Շոունը, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում է նույնիսկ Բաքվում»:
Հիշեցնենք, որ Լարի Քինգը Բաքու է ժամանել «Քրանս Մոնտանա» ֆորումին մասնակցելու նպատակով, որի ընթացքում քննարկվելու են գենդերային հարցեր, կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ