ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանել է Երջանկության միջազգային օր
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը սահմանել է Երջանկության միջազգային օր, ուրբաթ օրը հաղորդել է Agence France-Presse-ը:
Որոշումն ընդունվել Է Բութանի Թագավորության առաջարկությամբ։ Դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները:
Ինչպես ընդգծվում Է Գլխավոր ասամբլեայի բանաձևում, երկրներին առաջարկվում Է տոնը նշել «պատշաճ ձևով, այդ թվում՝ կրթական և լուսավորչական ծրագրերի օգնությամբ»: Թե ինչու Է հատկապես մարտի 20-ն ընտրվել որպես Երջանկության միջազգային օր, գործակալության հաղորդագրությամ մեջ չի նշվում:
Շատ երկրների կառավարություններ ազգի բարեկեցությունը որոշելիս սկսել են հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպեսին, օրինակ երջանկությունը, քանի որ միայն տնտեսական ցուցանիշները օբյեկտիվ պատկերը չեն տալիս:
ՄԱԿ-ի միջազգային տոների օրացույցում ներառված են հարյուրից ավելի տոներ. «Կենսաբանական բազմազանության օրը» (մայիսի 22-ին), «Հեպատիտի օրը» (հուլիսի 28-ին), «Մայրենի լեզվի օրը» (փետրվարի 21-ին) և «Մտավոր սեփականության օրը» (ապրիլի 26-ին):


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ