Սիրիան չի ընկրկի արտաքին ճնշումների ներքո. Բաշար Ասադ
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր չէ իրագործել արտաքին ուժերի կողմից պարտադրված որոշումները, հաղորդում է BBC-ն։
Սիրիայի նախագահը իրանական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը ներքին խնդիր է համարվում, որի լուծումը չի պահանջում արտաքին ուժերի միջամտություն։
Ասադի խոսքերով, միջազգային հանրության ոչ մի ճնշում, որքան էլ այն ուժեղ լինի, չի կարող պարտադրել երկրի իշխանությանը փոխել ներքին անվտանգության քաղաքականությունը։
Նշենք, որ վաղը Ժնևում տեղի կունենա Սիրիայի հարցով միջազգային խորհրդաժողով, որը նախաձեռնել է Սիրիայի հարցով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ