ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Աբրահամյան Ուիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ Axios Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը 10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասին Այսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց «Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի «Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ «Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել 

Ո՛վ կտա պատերազմի վերսկսման քարտ-բլանշը

Վերլուծական
Վերջին օրերին իրավիճակը խիստ լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում: Դա չի ժխտվում ոչ ՊՆ կողմից՝ երեկ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան՝ հայկական զինված ուժերը պատասխան կրակ են բացել և այրել հակառակորդի դիրքերից մեկը: Երեկ այս հարցի շուրջ խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, թե մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Հարց է առաջանում՝ սա պատերազմին նախապատրաստվելու ակնա՞րկ է, թե՞ պարզապես զգոնության պահպանմանը միտված քայլ: Նախկինում ևս Ադրբեջանը ձգտել է հակամարտության էսկալացիային, սակայն առավելապես Արցախի սահմաններին, իսկ այսօր մենք ականատես ենք լինում հարևան երկրի մարտավարության փոփոխման՝ թեժ է արդեն հայ-ադրբեջանական սահմանագիծը:
 
Ադրբեջանն իսկապես պատրաստվում է պատերազմի, և այժմ հակառակորդը զբաղված է պատերազմի սանձազերծման, այսպես կոչված, արտաքին աջակցությունն ապահովելու հարցերով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանը վերջին շրջանում հաճախ է կողմերի միջև համաձայնության հասնելու մասին հույս հայտնում՝ չդատապարտելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը Արցախա-ադրբեջանական սահմաններում ուժերի կուտակումը, ինչպես նաև Նախիջևանի կողմից լարվածությունը: Չմոռանանք, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ կառույցից դուրս գալու խնդիր այս պահին դրված չէ: Մինչդեռ, չնայած սահմանային լարվածությանը՝ ՀԱՊԿ-ը դեռևս չի արձագանքել, փոխարենն ունենք ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Բաքվում արած հայտարարությունը, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական և ճիշտ»: Նման իրավիճակում, ինչ խոսք, չափազանց խորհրդանշական է, որ ռուսաստանցի պետական ու հասարակական գործիչները խորհրդաժողովի են հավաքվում հակամարտ զորքերի շփման գծում, որտեղ Ադրբեջանը լայնածավալ զորավարժությունների նախապատրաստության ավարտական փուլն է իրականացնում: Կարելի՞ է դա համարել ռուսական կողմի՝ եթե ոչ պետական, ապա առնվազն հանրային որոշակի շրջանակների աջակցություն ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքին: Ի՞նչ է նշանակում խորհրդաժողովի գլխավոր ուղերձի՝ «Կովկասում Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է» հրապարակայնացումը: Ինչպես երևում է՝ արտաքին աջակցության ապահովման հարցում Ադրբեջանը հաջողություններ է գրանցում: Գուցե Փաշինյանի երեկվա հայտարարությունն ազդակ էր նաև արտաքին ուժերի՞ն, որոնց համար ռազմական գործողությունների վերսկսումը կարող է լինել շահեկան՝ իհարկե իրենց աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համատեքստում: Հասկանալի է, որ ինքնուրույն՝ Բաքուն որևէ ռազմական ավանտյուրայի չի դիմի, և այստեղ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ կտա Ալիևին՝ նոր պատերազմ սանձազերծելու քարտ-բլանշը, և ո՞ր դեպքում դա կլինի: Իսկ գուցե այդ քարտ-բլանշն արդեն իսկ տրված է, և Փաշինյանը նման հայտարարությունով նախապատրաստում է հանրությանը, որպեսզի չկրկնվի 2016-ի ապրիլյան իրավիճակը, երբ թե՛ ԶՈւ-ն, թե հանրությունը թշնամու հարձակումից ցայտնոտի մեջ էին հայտնվել:
 
Իրավիճակի՝ այդ հուն տեղափոխման պարագայում մեծ է դառնում նաեւ Արցախյան խնդրի հետ կապված` պարտադրված լուծման հեռանկարը, որը կարող է արտառոց զարգացումների պարագայում ստանալ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար հավասարաչափ ցավոտ ելք, օրինակ՝ «Մադրիդյան սկզբունքների» տեսքով՝ տարածքների վերադարձ՝ Արցախի կարգավիճակի դիմաց: Այսպիսով, որքան աճում է նման ֆինիշի հավանականությունը, այնքան կարող է մեծանալ պատերազմի վտանգը: Այն է՝ եթե Բաքուն մինչեւ վերջ տրամադրված է իր օգտին ամբողջական լուծում ստանալու մտքին, ապա պետք է փորձի հաջողության հասնել, քանի դեռ չկան ռուս-ամերիկյան գոնե նախնական պայմանավորվածություններ: Իսկ այդպիսիք՝ դեռևս չկան: Առավել եւս, երբ պատերազմական հաջողության գործոն է ընկալվում նաեւ ներհայաստանյան անորոշ իրավիճակը:  Քանի դեռ Հայաստանում կառավարությունը անցումային է՝ պատերազմի վտանգը առկա է, և դա քաջ գիտակցում է Նիկոլ Փաշինյանը: Նաև դա է պատճառը, որ նոր իշխանությունները ցանկանում են օր առաջ անցկացնել արտահերթ ընտրությունները և ամրապնդել դիրքերը նաև արցախյան ճակատում:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համար
Ամենադիտված