Կերպարվեստի 41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Չեխիայում
Գիտություն և Մշակույթ
2013 թ. մայիսի 30-ից հոկտեմբերի 31-ը Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում կանցկացվի կերպարվեստի 41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին: Թեմաներն առնչվում են ազգային հագուստի, տարբեր արհեստների, գյուղական պարերի և հարսանիքների, ավանդույթների, առասպելների հետ: Մրցույթին կարող են մասնակցել 4-ից 16 տարեկան երեխաներ և ներկայացնել աշխատանքներ նկարչության, փորագրության, լուսանկարչության, կերամիկայի, համակցված տեխնիկայի բնագավառներում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում