Կբացվի Մարի Ադամյանի «Մետաքսից դեպի կտավ» խորագրով ցուցահանդեսը
Գիտություն և Մշակույթ
Ս. թ. հունիսի 30-ին, ժամը 16:00-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի նկարչուհի Մարի Ադամյանի «Մետաքսից դեպի կտավ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը կուղեկցվի նկարչուհու ստեղծագործական աշխարհը ներկայացնող տեսանյութով և «Արահետ» երգչախմբի կատարումներով:
Նկարչուհի Մարի Ադամյանը բազմաժանր արվեստագետ է. աշխատում է տարբեր նկարչական տեխնիկաներով՝ մետաքսի նկարազարդումից մինչև կտավի վրա գեղանկարչություն: Ոճերի բազմազանությունը թույլ է տալիս նկարչուհուն յուրաքանչյուր աշխատանքի մեջ յուրովի արտահայտել իր գեղարվեստական մտածողությունը։ Մետաքսի վրա կատարած աշխատանքներն առանձնանում են եթերային տրամադրությամբ, թեև վառ ու պայծառ գույներով են, իսկ գրաֆիկական աշխատանքներն ունեն խիստ գունային լուծումներ։ Յուղաներկով արված գեղանկարչական աշխատանքները, որոնք հիմնականում նատյուրմորտներ են, շրջապատող բնության պարզ գեղեցկությունն է` պատկերված վառ և համարձակ գույներով:
Նկարչուհին ունեցել է չորս անհատական ցուցահանդես Երևանում, ինչպես նաև մասնակցել է շուրջ 38 խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, Արցախում, Անգլիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում: Մարի Ադամյանն օրերս մասնակցել է նաև Ռումինիայում կայացած միջազգային գրաֆիկական բիենալեին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում