Քարոզարշավ՝ առանց ընտրախախտումների ու ընտրակաշառքի. Արկադի Սողոմոնյան
Արցախ
Lurer.com-ը զրուցել է Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Արկադի Սողոմոնյանի հետ, ով պատմել է նախընտրական քարոզարշավի մասին:
Թեկնածուի խոսքերով` քարոզարշավը անցնում է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Նա հանդիպումներ է ունեցել Ասկերանի շրջանի տարբեր բնակավայրերում, հունիսի 30-ին նախատեսում է այցելել Մարտակերտի շրջան, այնուհետև՝ Քաշաթաղի, իսկ վերջում ՝ Մարտունու և Հադրութի շրջաններ, Շահումյան: Սողոմոնյանը ունի մեկ կենտրոնական շտաբ Ստեփանակերտում, իսկ շրջաններում ու համայնքներում կան լիազոր ներկայացուցիչներ, ովքեր կազմակերպում են նախընտրական հանդիպումները:
Արկադի Սողոմոնյանը իր նախընտարական ծրագիրի առաջին ռազմավարական ուղղությունը համարում է գիտակրթական համակարգում վճարովի համակարգի վերացումը, իսկ երկրորդ ռազմավարական ուղղությունը՝ առողջապահական ոլորտում բարեփոխումների իրականացումը, որը ենթադրում է անվճար բուժսպասարկում: Անդրադառնալով ծրագրի կետերին՝ թեկնածուն ընդգծել է նաև ծրագրում առկա՝ Ադրբեջանի ու Արցախի համատեղ խաղաղության երկարատև պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:
Նախագահի թեկնածուի խոսքով՝ քարոզարշավը մոտ է իդեալականին. անցնում է առանց ընտրախախտումների ու ընտրակաշառքի:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան