Ստեղծվել է հիվանդի էմոցիոնալ և ֆիզիկական վիճակը որոշող ակնոց
Հասարակություն
Բժիշկները ստեղծել են հիվանդի էմոցիոնալ և ֆիզիկական վիճակը որոշող առաջին ակնոցը։
2Al Labs-ի ստեղծած ակնոցը կարող է նաև ցույց տալ մարդու բնավորության փոփոխությունները։ Արյան հեմոգլոբինի քանակից կախված՝ փոխվում է ակնոցի գույնը կանաչից-կարմիր, որտեղ կանաչը ցույց է տալիս արյան շաքարի քիչ քանակությունը, իսկ կարմիրը՝ ագրեսիան։
Ի դեպ, բժիշկները ակնոցի համար ստեղծել են 3 տարբեր ֆիլտրեր, որոնք օգնում են լուծել տարբեր խնդիրներ։ Առաջինն օգնում է գտնել հիվանդի երակները, երկրորդը ցույց է տալիս, թե արդյոք հիվանդը վնասվածք ունի, որն ազդում է հեմոգլոբինի վրա, երրորդը օգնում է հետազոտել հիվանդին։
Նյու Յորքի հիվանդանոցների բժիշկները վստահ են, որ ակնոցը լայն տարածում կունենա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը