Վահե Ավետյանը մահացել է
Հասարակություն
Մահացել է հունիսի 17-ին ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Լուրեր.com–ի հետ զրույցում հայտնեցին, որ մահը վրա է հասել ժամը 19:00-ի սահմաններում:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը