Ռոբեր Կետիկյանի ֆիլմը՝ մրցանակակիր
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Կիլիմանջարոյի ձյուները» ֆիլմն արժանացել է Եվրոպական խորհրդարանի հատուկ մրցանակին։ Ստրասբուրգում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ մրցանակը Կետիկյանի ֆիլմին է շնորհել ԵԽ նախագահ Երժի Բուզեքը։
Եզրափակիչ փուլում Կետիկյանի ֆիլմն առաջ էր անցել երկու հիմնական մրցակիցներից՝ հույն ռեժիսոր Աֆինա Ռաքելի և Ռուբեն Օթսլանդի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի համատեղ արտադրության ֆիլմերից։
Ի դեպ, ֆիլմը որևէ առնչություն չունի Հեմինգուեյի համանուն ստեղծագործության հետ. այն պատմում է մի ֆրանսիացի ընտանիքի մասին, որը գումար էր խնայել դեպի Կիլիմանջարո ճամփորդության համար, սակայն կողոպտվում է մի զինված մարդու կողմից։ Ռեժիսորի բնորոշմամբ՝ ֆիլմը հավատարմության, համերաշխության և բարոյականության մասին է։
Մրցանակը՝ 90.000 եվրոն, տրամադրվելու է ֆիլմը եվրոպական 23 լեզուներով թարգմանելու, ինչպես նաև լսողական խնդիրներ ունեցողներին հարմարեցնելու համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում