«Հայկական Ժամանակ». Մարգար Օհանյանը չի՞ բողոքարկի դատավճիռը
Հայկական Մամուլ
Ոստիկանության ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը, երևի, չի բողոքարկի մայիսի 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի կայացրած դատավճիռը:
Աոաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննիչ քրեական դատարանում հնարավոր է բողոքարկել վճռի կայացումից հետո մեկամսյա ժամկետում: Այսօր բողոքարկման ժամկետի վերջին օրն է: Թերթի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է, որ վերջին օրը բողոք ներկայացնեն, Օհանյանի փաստաբան Մ. Վասակյանը պատասխանել է.
«Այս պահին հստակ դիրքորոշում չկա»:
Վերջին դատական նիստում Օհանյանը, պաշտպանական ճառ ասելու փոխարեն, հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ընդունել էր իր մեղքը պետության առաջ:
Նա մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Վերջին հոդվածով նա արդարացվել էր, բայց մեղավոր էր ճանաչվել խոշոր չափի գումար յուրացնելու համար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ