«Հայկական Ժամանակ». Գագիկ Ծառուկյանի Սերժ Սարգսյանին ճանապարհելը և դիմավորելը պետական արարողակարգային ընթացակա՞րգ է
Հայկական Մամուլ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Ծառուկյանը օդանավակայանում ճանապարհել, իսկ այնուհետև դիմավորել է Սերժ Սարգսյանին` Բելգիա մեկնելիս և վերադառնալիս:
«Դա պետական արարողակարգային ընթացակարգ է, երբ անվտանգության խորհրդի անդամը դիմավորում և ճանապարհում է երկրի նախագահին, և հատուկ ենթատեքստեր պետք չէ որոնել»,- ասել է խոսնակը:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ հիշեցրել է, որ երբ Կարեն Դեմիրճյանը Աժ նախագահ էր, և արարողակարգը նույնն էր պահանջում, նա երբեք դա չի արել` այդ կերպ ցույց տալով իր ընդդիմադիր կեցվածքը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ