«Երկիր». ՀՀԿ–ականները այս ամառ Թուրքիայում չեն հանգստանա
Հայկական Մամուլ
Արձակուրդային շրջանն արդեն մեկնարկում է, չինովնիկներն էլ արդեն մտածում են հանգստյան վայրերի ընտրության մասին: ՀՀԿ ղեկավարությունը հասկացրել է, որ գոնե այս ամառ չգնան Թուրքիա` ավելորդ խոսակցություններից խուսափելու համար, թե իբր իշխանությունները Թուրքիայի բյուջեն են լցնում:
ՀՀԿ-ում գցել-բռնել են` Թուրքիայում հանգստից հրաժարվելը համ էլ լավ PR կլինի սեպտեմբերի համար, երբ ասուլիսներում ու մասնավոր զրույցներում կհպարտանան, թե որքան հայրենասեր են:
Ասում են` իշխող ուժի համար, որպես հանգստավայր, նախընտրելի են եվրոպական երկրները: Թեև ՀՀԿ-ն Թուրքիայում չհանգստանալու խորհուրդ է տվել նաև ՕԵԿ-ին, բայց այս հարցում Արթուր Բաղդասարյանն անզոր է:
«Մնացել էր հանգստի հարցում Բաղդասարյանը հրահանգներ տար»,- դժգոհել են ՕԵԿ-ականներն իրար մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ