«Հրապարակ». Արծվիկ Մինասյանը բանակցո՞ւմ է ԲՀԿ–ի հետ
Հայկական Մամուլ
ՀՅԴ-ում հետաքրքիր զարգացումներ են ընթանում. ղարաբաղյան-հայաստանյան կառույցների միջև առկա խնդիրները դեռ չմարած՝ ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում:
Աժ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ՝ Թալինի քաղաքապետի ընտրություններում իր «բաջանաղին»՝ Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար:
Տ. Հարությունյանը Թալինի Շղարշիկ գյուղից է, երկար ժամանակ Սամարայում զբաղվել է բիզնեսով, Հայաստան է վերադարձել 2006-ին և Թալինում հիմնել տեխսպասարկման պարկ:
Արծվիկ Մինասյանը, ըստ թերթի աղբյուրների, փորձել է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ նրա «դաբրոն» ստանալու համար, ինչպես նաև «բանակցել» Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որ նրան դարձնի կոնսենսուսային թեկնածու: Սակայն ՀՀԿ-ն մտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ տեղական կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանին: Թալինի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 5-ին: Թերթը հիշեցնում է, որ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը դարձել է Աժ պատգամավոր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ