«Հրապարակ». Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը ո՞ր թիմն են համարում «Եվրո-2012»-ի ֆավորիտը
Հայկական Մամուլ
«Ո՞ւմ հետ է Սերժ Սարգսյանն անցկացնելու իր ծննդյան 58-րդ տարեդարձն այսօր և ինչպե՞ս» հարցին նախագահականից պատասխանել են, որ, ինչպես միշտ, ընտանիքի հետ, գրեթե առանց հյուրերի:
Վաղն աշխատանքային այցով Սերժ Սարգսյանը Ուկրաինա է մեկնելու, որտեղ «Եվրո-2012»-ի խաղը պետք է Յանուկովիչի հետ դիտի, ուստի թերթը հետաքրքրվել է, թե Սերժ Սարգսյանը ո՞ր թիմն է համարում «Եվրո-2012»-ի ֆավորիտ:
«Իր համակրանքը բացառապես Հայաստանի հավաքականի կողմն է»,- ասել են:
Թերթը գրում է, որ մի պահ թվացել է, թե նախագահականում տեղյակ չեն, որ Հայաստանը չի մասնակցելու «Եվրոյի» եզրափակչին, բայց պարզվել է՝ նման պատասխանը հայրենասիրության դրսևորում են համարում:
Որքան էլ պարադոքսալ, գրեթե նույնատիպ էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատասխանը: «Պարոն Ծառուկյանը կարծում է, որ «Եվրո-2012»-ի հաղթող կլինի Իտալիայի հավաքականը: Միևնույն ժամանակ նա անչափ երկրպագում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և գտնում է, որ վերջին շրջանում հայկական ֆուտբոլն ակնհայտ զարգացում է ապրում, և հույս է հայտնում, որ Եվրոպայի առաջիկա առաջնությունում Հայաստանի հավաքականին ևս կտեսնենք»,- փոխանցել է Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը:
Ըստ թերթի, սա էլ թերևս ժեստ է ՀՀԿ-ին ու Նեմեց Ռուբոյին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ