«Հրապարակ». ՏԻՄ ընտրությունները բուռն են անցնելու
Հայկական Մամուլ
Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունները, կանխատեսվածի համաձայն, բուռն են անցնելու: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում նախընտրական գործընթացներն արդեն ինտրիգային շրջափուլ են թևակոխել:
Թերթը հիշեցնում է, որ գրել էր, որ Սիսիանում ԲՀԿ-ական գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի դեմ մտադիր է պայքարելու հայտ ներկայացնել Սիսիանի առաջին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գառնիկ Հովակիմյանը: Սակայն երեկ պարզ է դարձել, որ ՀՀԿ Սիսիանի խորհուրդը որոշել է պաշտպանել այլ թեկնածուի` Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, ՀՀԿ-ական Սամվել Թանգյանին: Թերթի տեղեկություններով, այս որոշումը կայացվել է նախօրեի երեկոյան: Մարզպետ Սուրեն Խաչատրյանին է այցելել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը և խնամու` Ծառուկյանի խաթրը չկոտրելու համար Լիսկային առաջարկել է միանգամից երկու ՀՀԿ-ական առաջադրել` ակնկալելով, որ այդպիսով ընտրողների ձայները կկիսվեն, և արդյունքում կշահի ԲՀԿ թեկնածուն` գործող քաղաքապետը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ