«Հայկական Ժամանակ». Ինչպես՞ս են ԱԺ–ում ճաշում պատգամավորները
Հայկական Մամուլ
Թերթի թղթակիցը խորհրդարանում ականատես է եղել, թե ինչպես է Աժ ճաշարանի աշխատակիցը սկուտեղի վրա ջրիկ ճաշ տանում Աժ նախագահի խորհրդական, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի աշխատասենյակ:
Պարզվում է, Հերոյանը չի սիրում իջնել ճաշարան և ճաշել բոլորի հետ միասին, և նրան սնելու համար ստիպված են լինում ճաշը երկրորդ հարկից հասցնել երրորդ հարկё Աժ նախագահի հարկաբաժին: Հերոյանը, ի դեպ, միակը չէ, որ պահանջում է ուտելիքը տանել իր աշխատասենյակ:
Սույն արարողությունը ուշադրության է արժանի ոչ միայն այն պատճառով, որ որոշ անձինք չեն սիրում ճաշել բոլորի հետ (տեսնես՝ ինչո՞ւ), այլ նաև այն պատճառով, որ այդ ընթացքում, երբ ճաշարանի աշխատակիցները զբաղված են սրա-նրա աշխատասենյակ ուտելիք վազեցնելով, մասնավորապես՝ Ազգային ժողովի նիստերի օրերին ճաշարանում կատարյալ անկարգություն է տիրում, և ճաշարանի աշխատողները ոչ միայն չեն հասցնում սպասարկել մարդկանց, այլև' նույնիսկ կարգի բերել սեղանները, որոնք «հավերժ» լիքն են ուտելիքի մնացորդներով ու կեղտոտ սպասքով:
Ի դեպ, այդ սպասքի մի մասն էլ, ինչպես հաջողվել է պարզել թերթի թղթակցին, արտոնյալ դասի ներկայացուցիչների աշխատասենյակներից չի վերադառնում ճաշարան: Թե որոշ մարդկանց ինչին է պետք այդ օգտագործված սպասքը, անհասկանալի է: Երևի ետ են գցում սև օրվա համար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ